ՄիջազգայինՆորություններ

Հակահայկական գրառում կատարած անձը հարձակվել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա և սպանել աշխատակցին

Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է գրասենյակի աշխատակիցներից մեկը։

Իզմիրի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը գործել է նախկին բուժաշխատող Օնուր Գենջերը։ Նա այժմ հայտնաբերված և ձերբակալված է։

Հայտարարություն է տարածել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ նշելով, որ ամիսներ շարունակ իրենց թիրախավորել են իշխող կուսակցությունը և ներքին գործերի նախարարությունը։ Վերջիններս քաղաքացիներին անընդհատ սադրել են HDP-ի դեմ և նրանց ուղղորդել դեպի կուսակցության գրասենյակ։ Այդքան ատելություն գեներացնելու հետևանքով էլ եղավ այդ զինված հարձակումն ու մարդասպանությունը։

Ավելի ուշ մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ հարձակում գործած անձը «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման համակիրներից է։

Հատկանշական է, որ հանցագործը դեպքից մեկ օր առաջ սոցցանցում հակահայկական գրառում է արել: Նա, սպառնալով հայերին, գրել է, որ ինքը վրեժով է լցված և ստիպելու է, որ հայի արյուն թափվի:

HDP IL BASKANLIGI’NDA BIR KISININ OLDUGU OLAY SONRASI POLIS EKIPLERI INCLEME YAPTI. IL BASKANLIGINDA CAMLARIN KIRILDIGI VE DUVARLADAKI TAHRIBAT BOYLE YANSIDI. (FOTO: DAVUT CAN / IZMIR DHA)

Back to top button
Close