Նորություններ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (խմբ․ Պատրոն Դավո) նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ադրբեջանի դատախազությունը պնդում է, որ նրանք իբր 2001-2021թթ.-ին, այդ թվում վերջին ռազմական գործողությունների ընթացքում մաքսանենգ ճանապարհով Հայաստան, այնտեղից էլ Լեռնային Ղարաբաղ զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա են տեղափոխել:

Back to top button
Close