Նորություններ

Երևանում 63-ամյա վարորդը «Մոսկվիչ»-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին, կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Հունիսի 17-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վարդան Շ-ն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի խճուղու թիվ 101/2 հասցեի դիմացի երկաթե ճաղավանդակներին։  ախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է  բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ, որը վերածվել է մոխրակույտի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close