ՄիջազգայինՆորություններ

Սիրիացիները հարձակվել են ԱՄՆ ԶՈւ զինվորականների վրա եւ նրանց վտարել գյուղից

Սիրիայի Հասակա նահանգում գտնվող Ֆարֆարա գյուղի բնակիչները հարձակվել են ամերիկացի զինվորականների վրա, ովքեր չմտածված կերպով մի պահ դուրս են եկել զրահամեքենաներից:

Ամերիկացի զինծառայողները փորձել են մուտք գործել գյուղի տարածք, սակայն տեղի բնակիչները փակել են նրանց ճանապարհը՝ բղավելով հակաամերիկյան կարգախոսներ: Զինծառայողները հարձակման են ենթարկվել ագրեսիվ ամբոխի կողմից: Տղամարդկանցից ոմանք նույնիսկ ձեռնամարտի մեջ են մտել ԱՄՆ ռազմական անձնակազմի հետ:

Բախման կադրերը հրապարակել է սիրիական SANA լրատվական գործակալությունը: Ամերիկացի զինվորականները որոշել են չսրել իրավիճակը և նստել են իրենց զրահամեքենաները եւ հեռացել: Մեքենաների ուղղությամբ քարերի կարկուտ է տեղացել:

Հարկ է նշել, որ Ֆարֆարա գյուղը գտնվում է ամերիկամետ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) կողմից վերահսկվող տարածքում: Գյուղում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի զորամիավորումները Սիրիայից դուրս բերելու պահանջով:

 

Back to top button
Close