ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսի հունիսի 17-ի տվյալները Վրաստանում

Հունիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 741 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 356 920 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 31 350 թեստավորում, որից 17 359-ը հակամարմինների արագ թեստով, 13 991-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 945 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 342 720 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 5 114:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.36 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.49%, վերջին 7 օրվանը՝ 2.40%:

aliq.ge

Back to top button
Close