Նորություններ

Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի սահմանապահ սպաներ են մահացել

Հունիսի 16-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության «Գուբադլի» սահմանապահ ստորաբաժանման վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, սահմանային հենակետերից զորամաս վերադառնալիս՝ MAZ մակնիշի բեռնատարը, կորցնելով կառավարումը, ընկել է Վանոց գյուղի մոտակայքում գտնվող կիրճը:

Արդյունքում, մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները՝ ավագ լեյտենանտ Նասիբով Էլմեդդին Սուլեյման օղլուն և պրապորշչիկ Ջամալլի Ջամալ Վիլայաթ օղլուն:

Դեպքի կապակցությամբ նախաքննություն է ընթանում:

Back to top button