Նորություններ

Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 14-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։
Բաժնի քրեական հետախույզները Արտաշատի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման բույսի զանգվածներ։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close