Նորություններ

Ռուսներին Բաքուն քարտեզների դիմաց տալու էր բոլոր գերիներին, Փաշինյանը նախընտրեց ԱՄՆ-ն

Ռուսական կողմն է պայմանավորվածություն ձեռք բերել, որ քարտեզների դիմաց բոլոր ռազմագերիները վերադառնան։ Սակայն ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը որոշեց շահարկել Ադրբեջանի պահանջած քարտեզը և փոխանցեց ԱՄՆ ներկայացուցիչներին, որոնք շատ վատ բանակցություններ են վարել և քարտեզի դիմաց վերադարձրել են ոչ թե բոլոր ռազմագերիներին, այլ 15-ին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց  Արցախի Հանրապետության ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը

«Ես ողջունում եմ 15-ի վերադարձը։ Դա մեզ համար ուրախալի փաստ է, բայց ցավում եմ, որ մեր մնացած ռազմագերիները չեն վերադարձել նրանց հետ։ Հիմա աշխատում ենք հարցի շուրջ, որ   54 շիրակցի գերիները, որոնց նկատմամբ թատերական բեմադրությամբ դատական նիստ է գնում, շուտափույթ վերադառնան»,- ասաց Ավագյանը։

Ավագյանը հայտնեց նաև, որ ռուսական կողմը բանակցել է պաշտպանության նախարարության հետ, որտեղից ասել են, թե ՊՆ-ն ականապատ տարածքների քարտեզները չունի և ՌԴ-ն պետք է դիմի Փաշինյանին․

«Փաշինյանը, իր նախկին օգնականի հետ կազմակերպեց  փոխանակումը, բայց ցավոք միայն 15-ինը»։

Ճշտող հարցին, թե ադրբեջանակն կողմը պատրաստ եղել է վերադարձնել բոլոր ռազմագերինին, Ավագյանն ասաց, որ Ադրբեջանը համաձայնել է և հայտնել այդ մասին։

Back to top button
Close