ՆորություններՍպորտ

Իտալական Ա Սերիայի թիմերից մեկը հետաքրքրվում է Ժիրայր Շաղոյանի ծառայություններով

Իտալական Ա Սերիայի «Ջենոա» ակումբը հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի ու ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ծառայություններով։ Այս մասին գրում է Արարատ Մամբրեյանի տելեգրամ-ալիքը։

Նշվում է, որ վերջերս Շաղոյանի գործակալի պարտականությունները ստանձնել է Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Քրիստիան Ջակարդոն ու զարմանալի չէ, որ ժիրայրի ծառայություններն առաջարկվել է «Ջենոային», որն էլ մտադիր է ձեռք բերել նրան։

Աղբյուրի համաձայն՝ իտալացիներն արդեն բանակցություններ են վարում Շաղոյանի ներկայացուցիչների հետ, բայց նրանք հակված են նրան, որ Ժիրայրը ևս մեկ տարի անցակցնի Հայաստանում։ Այդ դեպքում մեկ տարուց նրա տրանսֆերային արժեքը, որը հիմա ըստ transfermarkt-ի գնահատվում է 250 հազար եվրո, նաև կկրկնապատկվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Շաղոյանի ծառայություններով հետաքրքրվում է իսպանական «Սևիլյան»։

Back to top button