ՆորություններՍպորտ

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որ մասնակցում է 5 Եվրոյի

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի 1-ին տուրի՝ Հունգարիայի դեմ խաղում դաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում։ Պորտուգալացին դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը, որը մասնակցում է Եվրոպայի 5 առաջնությունների։

Ռոնալդուն Եվրոյում իր նորամուտը նշել է 2004 թվականին, ու այդ ժամանակվանից ի վեր մասնակցում է այս մրցաշարին։ 2016 թվականին Պորրտուգալիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը՝ եզրափակչում առավելության հասնելով Ֆրանսիայի նկատմամբ (1-0):

Հունգարիայի ու Պորտուգալիայի ընտրանիները հանդիպումն անցկացվում է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Back to top button
Close