Նորություններ

Ոչ միայն խոստովանեց գողության փորձը, այլև ներկայացրեց ատրճանակը. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու փողոցի մի տնակից փորձել են գողություն անել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տնակի դռան փականը և փորձել խորդանոցից գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել։

Անհրաժեշտ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի Հակոբյանց փողոցի 45-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին, տվեց խոստովանական բացատրություն, նաև ներկայացրեց ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Back to top button
Close