Նորություններ

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

1992 թ. հունիսի 14-ը համարվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման օրը:
 «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու  Մհեր Հարությունյանը նշեց, որ  Հակառակորդի մեծաթիվ ուժերը շրջապատեցին Շահումյան  շրջկենտրոնը, Վերինշենը և պատմական Գյուլիստանը, ԲՄ 21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից՝ «Գրադ»-ներից ու ռազմաճակատային ավիացիայից թիրախավորեցին խաղաղ բնակավայրերը և նույնիսկ հրթիռահրետանային հարվածներից ու ռմբակոծություններից մազապուրծ տեղահանվողներին՝ պատճառ դառնալով մեծաթիվ մարդկային զոհերի:
«Վարձկանների և նախկին խորհրդային բանակի ռազմական տեխնիկայի ու զինվորական մասնագետների ընդգրկմամբ իրականացված և ռազմական հանցագործություններով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով բռնազավթված Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը առայսօր գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ:
Ադրբեջանն ապօրինաբար օգտագործում է Շահումյանի շրջանի հայ ազգաբնակչության ազգային հարստությունները՝ բնական պաշարները, հողահանդակները, պտղատու այգիները և այլն, անպատիժ կերպով ավերում է հայկական պատմաճարտարապետական հուշարձանները. Վանդալիզմի են ենթարկվում  նաև հայկական հարյուրամյակներ ի վեր կանգուն գերազմանոցներն ու խաչքարերը:
Այսօր վտանգված է  նաև պատմական Գյուլիստանը,  որտեղ դեռևս 1813 թ. հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվել է հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ վերջնականապես ամրագրվել է պատմական Արցախի անցումը Ռուսաստանին»,֊ մանրամասնեց մեր զրուցակիցը:
Բնութագրությունը հասանալի չէ

Back to top button