ՄիջազգայինՆորություններ

ՆԱՏՕ-ն հաստատեց Ուկրաինային և Վրաստանին դաշինք ընդունելու որոշումը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդները դաշինքի գագաթնաժողովում սատարել են Ուկրաինայի և Վրաստանի`դաշինքին անդամակցելու իրավունքը, հայտարարել բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, բայց չեն նշել կազմակերպության կազմում այդ երկրների ընդգրկման ժամկետները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վերահաստատում ենք Բուխարեստի 2008 թ. գագաթնաժողովում ընդունված որոշումը, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, մենք վերահաստատում ենք այս որոշման բոլոր տարրերը: Մենք աջակցում ենք Ուկրաինայի և Վրաստանի իրավունքին`որոշելու իրենց ապագան և իրենց արտաքին քաղաքական ընթացքը` առանց որևէ արտաքին միջամտության»,-ասվում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ի ղեկավարները նշել են, որ բարեփոխումների իրենց ազգային ծրագրերը և ՆԱՏՕ-ի չափորոշիչների ու սկզբունքների իրականացումը մնում են ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի և Վրաստանի մերձեցման մեխանիզմը:

Back to top button
Close