ՆորություններՍպորտ

Եվրո-2020. Շիկի գոլն ու սուպերգոլը հաղթանակ պարգևեցին Չեխիայի հավաքականին Շոտլանդիայի դեմ խաղում

Գլազգոյում ավարտվեց Եվրո-2020-ի D խմբի հանդիպումը, որտեղ մրցում էին Շոտլանդիայի և Չեխիայի ազգային թիմերը։

Չեխերը, որոնք հանդես էին գալիս հյուրի կարգավիճակով, հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Պատրիկ Շիկը, որը 52-րդ րոպեին ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ այս անգամ մրցակցի դարպասը գրավելով դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով։

Հիշեցնենք, որ D խմբում հանդես են գալիս նաև Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականները։ Նրանց միջև երեկ կայացած խաղն ավարտվել է անգլիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։

Back to top button
Close