ՆորություններՔո ձայնը

«Հարց՝ նախկին իշխանությանը. ՔՊ-ում ունենալով գործակալներ, արդյո՞ք այդ մասին տեղեկացված չէր ԱԱԾ-ն». Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՐՑԵՐ. ԱԺ խոսնակ Ա. Միրզոյանը վերջապես խոսոտովանել է, որ եղել է առնվազն ԱԱԾ գործակալ։ Իհարկե, նա այդ փաստը բացատրում է հայրենասիրական զեղումներ կատարելով։ Ի դեպ, բոլոր ժամանակների «ստուկաչներն» իրենց լրտեսական գործունեությունը նույնպես բացատրել են  որպես «հայրենիքին ծառայելու» միջոց, այդ թվում 1930-ականների մատնիչները, որոնց «կլյաուզաների» պատճառով գլխատվեց հայոց մտավորականությունը՝ Եղիշե Չարենց, Ակսել Բակունց և ուրիշներ։

Այժմ ես երկու հարցեր ունեմ։ Առաջին հարցն ուղղված է նախկին իշխանությանը.

-Պարզ է, որ 2018թ. ստի և կեղծիքի հեղափոխությունը նախապատրաստվում էր շատ ավելի վաղ։ ՔՊ-ում ունենալով գործակալներ, որոնցից առնվազն մեկի անունը հայտնի է, արդյո՞ք այդ մասին տեղեկացված չէր ԱԱԾ-ն։ Չեմ կարծում, որ՝ ոչ։ Իսկ եթե տեղեկացված էր, ապա…

Երկրորդ հարցս ուղղված է իրենց առաջադեմ համարող գործիչներին.

-Դուք տարիներով գոռում-գոչում էիք՝ «լյուստրացիա-լյուստրացիա»։ Ահա և ձեզ մասնակի լյուստրացիա… և…

Եվ դուք շարունակում եք կրծքով պաշտպանել այն ուժին, որի երկրորդական դեմքերից (ինչու երկրորդական, քանի որ այնտեղ կա մեկ առաջին և մնացած բոլորը երկրորդական դեմքեր են) մեկը ԱԱԾ գործակալ է եղել»։

 

Back to top button
Close