Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 12-ին, ժամը 17.10-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 11-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների հատման մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հետո բախվել են կայանված «Նիսան», «Օպել» մակնիշի ավտոմեքենաների և «ԻԺ» բեռնատարի. բախման հետևանքով 34-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 03.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի հատման վայրում իրար են բախվել «ԳԱԶ-1541-14» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 15.15-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մերսեդեսը» առաջ ընթանալով՝ բախվել է էլեկտրասյանը. 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ն. Ստեփանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 15.45-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկի 22-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 29-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է հունիսի 11-ին Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 22.15-ին, Երևանի Սարկավագի և Քանաքեռի 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ԲՄՎ» և կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ . «Տոյոտայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 23.30-ին, Մեծամոր քաղաքում իրար են բախվել «Հունդաի Սոլարիս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևանի վարչական տարածքի Մեծեփ սարի ճանապարհին «ՈւԱԶ-315195-066» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ», «Օպել» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 41-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 96-րդ կմ-ին մոտոցիկլը կողաշրջվել է. 43-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 04.45-ին, Երևանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին և էլեկտրասյանը. «Օպելի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 15.50-ին, Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու 17-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 16.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 20.45-ին, Երևանի Արցախի պողոտայում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 66-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Բաբաջանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Քարե լիճ տանող ճանապարհին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ակունք գյուղ տանող ճանապարհին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 71-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 71-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 16.05-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 29-ամյա վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close