ՄիջազգայինՆորություններ

Իսրայելն ունի նոր վարչապետ և նոր կառավարություն. Նաֆթալի Բենեթը վերջ է դնում Նեթանյահուի դարաշրջանին

Կիրակի օրն Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց նոր կոալիցիոն կառավարության կազմը՝ վերջ դնելով Բենիամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը, տեղեկացնում է BBC-ն:

Նեթանյահուն ղեկավարեց Իսրայելը ռեկորդային հինգ տարի ժամկետով:

Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, աջակողմյան քաղաքական գործիչ Նաֆթալի Բենեթը:

Նրա կաբինետը ձեւավորվում է կենտրոնամետ կուսակցության և նրա առաջնորդ Յաիր Լապիդի հետ կոալիցիայով: Կողմերը համաձայնության են եկել, որի համաձայն Բենեթը երկու տարի կլինի վարչապետ, այնուհետև աթոռը կզիջի Լապիդին երկու տարով՝ նոր խորհրդարանական ընտրություններից առաջ:

Քվեարկության սկսվելուց առաջ Բենեթը ելույթ է ունեցել Կնեսետի առջև: Առաջին հերթին նա շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին՝ Իսրայելի առաջնորդի պաշտոնում երկարամյա ծառայության համար:

«Մենք միշտ չէ, որ համաձայն էինք միմյանց հետ, բայց դուք երկուսդ էլ շատ բան եք տվել հանուն Իսրայել պետության»,-ասել է Բենեթը նախկին վարչապետին և նրա կնոջը՝ Սառային:

Back to top button
Close