ՆորություններՍպորտ

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի են իջել Եվրո-ի խաղից առաջ, խորվաթները՝ ոչ․ երկրպագուները սուլել են

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Խորվաթիայի հետ խաղի մեկնարկից առաջ մասնակցել են ռասիզմի և ֆուտբոլում խտրականության դեմ պայքարին ուղղված ակցիային։

Անգլիական թիմի ֆուտբոլիսները ծնկի են իջել, ի տարբերություն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստների։

Երբ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի են իջել, «Ուեմբլի մարզադաշտում հավաքված երկրպագուները մի մասը սկսել է սուլել։

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք մտադիր չեն մասնակցել այդ ակցիային՝ այդ որոշումը բացատրելով հետևյալ կերպ․

«Չկա որևէ կոնկրետ պատճառ, բայց խոսել ենք իրար հետ ու որոշել ենք չանել դա, քանի որ դա չի նշանակում, որ մենք դեմ չենք ռասիզմին կամ խտրականությանը ֆուտբոլում։ Մենք իհարկե այս ամենին չենք աջակցում, բայց չենք էլ կարծում, որ պետք է ծնկի գալ։ Այս խնդիրների դեմ պայքարի բազում միջոցներ կան»,- ասել էր Մոդրիչը։

Back to top button
Close