Նորություններ

Հրդեհ Մրգավան գյուղում. մեկնել է հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ

Հունիսի 13-ին, ժամը 13:10-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:31-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել են տան խոհանոցի փայտե առաստաղից մոտ 20 քմ հատված, կենցաղային տեխնիկա և գույք:

 

Back to top button
Close