ՆորություններՍպորտ

Եվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ

Շարունակվում է Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրը։ Այսօր խաղադաշտ դուրս եկան B խմբի թիմերը։

Առաջին խաղում Ֆինլանդիայի հավաքականն անակնկալ հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ, իսկ ահա երկրորդ խաղն ավարտվեց առանց անակնկալների։ Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ՝ 3-0 հաշվով։

Երկու գնդակ գրանցվեց առաջին խաղակեսում․ նախ աչքի ըկավ Ռոմելու Լուկակուն, իսկ հետո՝ փոխարինման դուրս եկած Տոմա Մենյեն։ Երկրորդ խաղակեսի վերջում կրկին աչքի ընկավ Լուկակուն՝ ձևակերպելով հադիպման վերջնական հաշիվը․ նա աչքի ընկավ Մենյեի փոխանցումից հետո։

Առաջին տուրից հետո Բելգիան և Ֆինլանդիան ունեն երեքական միավոր, իսկ Ռուսաստանն ու Դանիան իրենց ակտիվում դեռ միավորներ չունեն։ Բելգիան խմբի առաջատարն է՝ լրացուցիչ ցուցանիշներով։
Back to top button
Close