ՆորություններՍպորտ

Եվրո-2020-ի առաջին անակնկալը․ Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց Դանիային

Եվրո-2020-ում գրանցվեց առաջին անակնկալը․ B խմբի խաղում Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։

Ֆիննական թիմի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Յել Պոհյանպալոն:

Հարկ է նշել, որ առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Արdեն հայտնի է, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։

Այս հաղթանակի շնորհիվ ֆինները վաստակեցին 3 միավոր ու ժամանակավորապես գլխավորեցին B խմբի մրցաշարային աղյուսակը։

Back to top button
Close