ՆորություններՍպորտ

Superbet Chess Classic․ Լևոն Արոնյանը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ուժեղ գտնվեց Ալեքսանդր Գրիշչուկից: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 29-րդ քայլին:

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը գրանցել էր 5 ոչ ոքի ու կրել մեկ պարտություն: Նա 3.5 միավորով չորրորդ տեղում է:

8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ռումինացի Բոգդան-Դանիել Դակի հետ:

Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

Back to top button
Close