ՆորություններՔո ձայնը

«Բաքվում կրկին հաղթական տրամադրություններ են». ի՞նչ քարտեզ է Հայաստանը գերիների դիմաց հանձնել Ադրբեջանին

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հայաստանը ընդամենը 15 ռազմագերու դիմաց Ադրբեջանին է հանձնել մեր վերջին խաղաղաթուղթը՝ ականապատված տարածքների քարտեզը․․․ Ընտրությունների շեմին էժանագին PR-ի համար նման քայլը որակավորում չունի․․․

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատման քարտեզը 15 ռազմագերիների դիմաց, ովքեր ունեցել են ռազմագերու կարգավիճակ, ըստ պաշտոնական Բաքվի։ Այսինքն, քրեական գործերով չեն անցնում։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։

Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100. 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանա, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց։ Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․․․ Չփորձեք ոչ մեկդ ասել, թե 15 ընտանիքում լույս վառվեց, բա մյուս ընտանիքները։ Բացի դա, վերջապես դուրս եկեք հուզական դաշտից։ Երբ ձեզ պետք է, մտնում եք հուզական դաշտ, երբ պետք չէ՝ դառնում եք իբրև թե պետական մտածող։
Ի դեպ, արդեն տեսա, որ որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում․․․
Բաքվում կրկին հաղթական տրամադրություններ են։ Իրար են շնորհավորում, որ վերջապես բոլորը կվերադառնան Ակնա, որ վերջապես Ակնան կսկի ծաղկել։ Ակնապատման քարտեզի ձեռք բերումը համարում են պատմական հաղթանակ։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի համար են ուրախանում, ասեմ, որ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար պահանջվում է ավելի քան 1000 եվրո, իսկ մենք հանձնել ենք քարտեզ, որտեղ 100 000 -ից ավել ականի տեղորոշում կա»։
Back to top button
Close