ՄիջազգայինՆորություններ

Թռիչքի ընթացքում ամերիկացին փորձել է իջնել ինքնաթիռից՝ կոտրելով կողային դուռը

ԱՄՆ-ի մի բնակիչ, ով Delta-ի չվերթով Լոս Անջելեսից Ատլանտա է ուղեւորվել, թռիչքի ընթացքում սկսել է ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորել՝ պահանջելով իրեն իջեցնել ինքնաթիռից: Նախ տղամարդը ներխուժել է օդաչուների խցիկ, այնուհետ սկսել է կոտրել կողային դուռը:

Տեսանյութում լսելի են անձնակազմի անդամների բացականչությունները՝ «դու լրիվ գժվել ես»… նրան մի կերպ հեռացրել են դռնից և ոլորել ձեռքերը:

Ինքնաթիռը, բարեբախտաբար, հաջողությամբ վայրէջք է կատարել օդանավակայանում: Թե ինչն է եղել տղամարդու նման պահվածքի պատճառը, հայտնի չէ: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

Back to top button
Close