ՆորություններՍպորտ

Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր անցկացրեց Ղազախստանի հետ առաջին ընկերական հանդիպումը։ Մեր հավաքականը հաղթանակ տարավ 2-1 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին հաղթում էր 1-0 հաշվով․ միակ գոլը խփեց Մարալ Արթինը, ով արդյունավետ իրացրեց տուգանային հարվածը՝ դառնալով հրաշալի գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում մեր հավաքականի առավելությունը կրկնապատկեց Արմինե Խաչատրյանը՝ Մարալ Արթինի փոխանցումից հետո։

Ղազախ ֆուտբոլիստուհիներին հաջողվեց միայն մեկ գնդակ հետ բերել․ Բեգաիմ Կիրգիզբաևան կրճատեց հաշվի տարբերությունը։ Սակայն անել ավելին հյուրերին, մեր հավաքականի ֆուտբոլիստուհիները թույլ չտվեցին։

 

Back to top button
Close