Նորություններ

«Աղաղակող ապօրինությունից հետո մենք հրաժարվել ենք այդ եթերից. Սերժ Սարգսյանը չի մասնակցի Պետրոս Ղազարյանի հաղորդմանը». Աշոտյան

Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվի Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին, սակայն այսօրվա աղաղակող ապօրինությունից հետո մենք հրաժարվում ենք այդ եթերից ու նախագահ Սարգսյանը չի հյուրընկալվելու Հանրայինի եթերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ Աշոտյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչական տեսահոլովակը:

Նա նշել էր, որ այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որտեղ նշվում է, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:

Back to top button
Close