ՆորություններՍպորտ

Տիգրան Բարսեղյանը՝ ՂՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

«Աստանայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը շրջանցել է «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկուն՝ Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակում:

Ըստ Transfermarkt պորտալի՝ Բարսեղյանի տրանսֆերային արժեքն ամենամեծ աճն ունի՝ 500 հազար եվրոյի չափով, որից հետո նրա տրանսֆերային արժեքը կազմել է 2,5 միլիոն եվրո:

ՂՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․

1. Տիգրան Բարսեղյան («Աստանա») – 2.5 միլիոն եվրո:

2. Յացեկ Գուրալսկի («Կայրաթ») ՝ 2.3 միլիոն եվրո:

3. Դինո Միկանովիչ («Կայրաթ») ՝ 2 միլիոն եվրո:

armsport.am

Back to top button
Close