Նորություններ

Հրդեհ Զովունի գյուղում. այրվել է բուսածածկույթ

Հունիսի 12-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 36-րդ փողոցի վերջնամասում հրդեհ է բռնկվել․ այրվում է բուսածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։26-ին, մարել՝ 14։54-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

—00—ԱԹ

Back to top button
Close