ՄիջազգայինՆորություններ

95-ամյա կենսախինդ թագուհի Եղիսաբեթը հմայել է Ջո Բայդենին

Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհին հյուրընկալել է G7-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Եղիսաբեթ Երկրորդը բարձրաստիճան հյուրեր է ընդունել «Էդեն» բուսաբանական այգում, որը գտնվում է Քորնուոլի կոմսությունում:

Ընդունելությանը մասնակցում էին արքայազն Չարլզը և նրա կինը, ինչպես նաև արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը: Քեմբրիջի դքսերն առաջին անգամ են մասնակցել գագաթնաժողովին: Արքայական ընտանիքի անդամներից ոչ մեկը հանդիպման ժամանակ պաշտպանիչ դիմակներ չի կրել:

Եղիսաբեթ Երկրորդը նախընտրել է ծաղկային պրինտով գունագեղ հանդերձանք: Նորին Մեծությունը կատակել է, ուրախ ժպտացել՝  ի ցույց դնելով իր բարձր տրամադրությունը:

«Մենք պետք է այնպես ներկայանանք, որ կարծես մեզ դուր է գալիս այն ամենը, ինչ տեղի է ուենում»,-կատակել է  Եղիսաբեթ Երկրորդը՝ դիմելով ընկերակցողներին, որոնց թվում էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կնոջ՝ Ջիլի հետ: Բոլոր հյուրերը ծիծաղել են, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դրական պատասխան է տվել:

Հատկանշական է, որ արքայազն Ֆիլիպի այրին ավելի վաղ արդեն հանդիպել էր պարոն Բայդենի հետ: Դա տեղի է ունեցել 1982 թվականին, երբ վերջինս սենատոր էր:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի պատճառած զգալի վնասից աշխարհի վերականգնմանը վերաբերող հարցեր:

Աղբյուր՝ Cosmo.ru

Back to top button
Close