Նորություններ

Մոնթեն մարդկային լավագույն արժեքները մարմնավորող հրամանատար էր

Արդեն 28 տարի է՝ լեգենդար զորահրամանատարը մեր կողքին չէ: Մոնթե Մելքոնյանը, ով ծնվել էր Կալիֆոռնիայում ցեղասպանությունը վերապրած ընտանիքում, ով իր կյանքի մինչև վերջին օրերը ապրել էր իր ազգին ու հայրենիքին ծառայելու անմնացորդ առաքելությամբ: Նա մեր հավաքական ուժի, կամքի ու նպատակասլացության խորհրդանիշներից է և այդպիսին կմնա միշտ…

Նրա թողած նվիրումի ու անձնազոհության օրինակն այնքան վառ է ու վարակիչ, որ տասնյակ տարիներ անց էլ սերունդներին կուղեկցի դեպի ճշմարիտն ու արդարը, դեպի այն լուսավոր կետը, հանուն որի պայքարում ենք ազգովի:

Մոնթեն մարդկային լավագույն արժեքները մարմնավորող հրամանատար էր, զինվոր՝ զինվորի հետ, ռազմական գործի իսկական գիտակ: Նա մարտադաշտում սովորեցրել է պայքարել, ապրել, երբ թնդանոթները լուռ են, և անմահանալ՝ հանուն հայրենիքի ու արժեքների, որի պաշտպանությունն ու զարգացումը այսօր մեր պատասխանատվության ներքո է:

Հավերժ փառք ու խոնարհում, Հերո՛ս

Back to top button
Close