Նորություններ

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները. Վարդան Ոսկանյան

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերածել գործընկերային այնպիսի նոր հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, վստահելի գործընկեր:

«Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են նոր տիրույթներ: Ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովում է հայ բնակչության անվտանգությունն ու զսպում՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպանական գործողությունների որևէ հեռանկար»,-նշել է նա:

Back to top button
Close