ՄիջազգայինՆորություններ

Ինչպես է G7-ի գագաթնաժողովին մասնակցող Բայդենը մոլորված փնտրում կնոջը

ITV News-ի թվիթերյան էջում տեսանյութ է տեղադրվել, որում երեւում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտնում ռեստորանի վերանդա, որտեղ գտնվում էին լրագրողները:

Ինչ-որ պահի ամերիկացի առաջնորդը կանգ է առնում և կարծես թե չի հասկանում, թե որտեղ է գտնվում, սկսում է շուրջը նայել: Ներկաները, նկատելով գերտերության նախագահի հապաղումը, հարց են ուղղում, թե ինչպես է ընթանում գագաթնաժողովը: Ի պատասխան Միացյալ Նահանգների ղեկավարը պատասխանել է, որ իրեն «շատ է դուր գալիս միջոցառումը»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Բայդենի պահվածքը համարել են ոչ այնքան ադեկվատ՝ ենթադրելով, որ Սպիտակ տան ղեկավարը «մոլորվել է»: Լրագրողների հետ թռուցիկ զրույցից հետո նա շարունակել է փնտրել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, հավանաբար իր կնոջը, մինչ այն պահը, երբ Ջիլը հայտնվում է վերանդայի մյուս կողմում և կանչում ամուսնուն:

Մեծ Բրիտանիայում ընթացող G7-ի գագաթնաժողովը կտեւի մինչեւ հունիսի 13-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում առիթը բաց չէր թողնում իր հակառակորդին «Քնկոտ Ջո» կոչելու համար, հորդորել է Բայդենին Պուտինի հետ հանդիպման ժամանակ չքնել:

Back to top button
Close