Նորություններ

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման, իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել». Ն. Փաշինյան

Տավուշում աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր ու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջև:

«Ես վարչապետ եմ դարձել, Օնիկը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետո իմ միջնորդությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, պատերազմի ժամանակ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում:

Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել:

Պատերազմի ընթացքում եղել է, որ Արցախից եկել են ասել են, որ այս դրվագը սենց ա, ես զանգել եմ, հարցրել եմ Օնիկին: Մենք եկել ենք էն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով պետք է լսեմ միայն նրան»,-նշել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Back to top button
Close