Նորություններ

Զորամիավորումներում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել զինծառայողների հաստիքային սպառազինությունը

Հունիսի 11-ին զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ:
Զորամիավորումներում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։
Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների​ վերաբերյալ։

 

Back to top button
Close