Նորություններ

Մրգասեր շնագայլերի գիշերային զբոսանքը CWR-ում

Վայրի բնության գրկում տեղի ունեցող իրադարձությունները միշտ ուշագրավ են և հետաքրքիր։ FPWC կողմից կառավարվող մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեր անտառապահների կողմից տեղադրված թակարդ տեսախցիկների միջոցով հնարավոր է դառնում հետևել օրվա ընթացքին, կենդանիների շարժին, իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ։ Երբեմն այս տեսախցիկների օգնությամբ նաև արտասովոր կադրեր են նկարահանվում։

Տեսանյութում շնագայլեր են, որոնք գիշերային զբոսանքի են դուրս եկել պտղատու այգիներում և օգտվում են բերք ու բարիքից։ Թերևս, շնագայլերը համարվում են ամենակեր կենդանիներ, բայց արտասովոր է տեսնել մրգերի սիրահար շնագայլերի։ Նշենք, որ տեսանյութը նկարահանվել է Արարատի մարզում։ Շնագայլերը հիմնականում սնվում են կրծողներով, մողեսներով, թռչուններով և միջատներով, երբեմն որսում են ավելի խոշոր կենդանիներ՝ ոչ մեծ այծքաղներ: Օգտվում է նաև խոշոր գիշատիչների «խնջույքի» մնացորդներից:

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այն արդեն իսկ ցույց է տալիս իր արդյունավետությունը։

Ինչպես հայտնել ենք, վերջերս CWR տարածքում կրկին լավ նորություններ են արձանագրվել։ Վայոց ձորի մարզում նկարահանվել է արահետ, որի վրա ֆիքսվել են գիշատիչների մի քանի տեսակներ՝ գայլեր, արջեր, լուսան և այլն։ Գիշատիչների առողջ պոպուլյացիայի առկայությունը վկայում է առողջ և կայուն էկոհամակարգ ունենալու մասին։

Տեսանյութ՝

 

Back to top button
Close