ՄիջազգայինՆորություններ

Ամերիկյան ռազմանավը Դարդանելի նեղուցով անցել է Մարմարա ծով

ԱՄՆ- ռազմածովային ուժերին պատկանող USS Laboon ռազմանավը անցել է Դարդանելի նեղուցով՝ մուտք գործելով Մարմարա ծով: Նշվում է, որ ամերիկյան ռազմանավը նեղուցն անցել է թուրքական թուրքական առափնյա անվտանգության պարեկանավի ուղեկցությամբ:

Նշենք, որ ամերիկյան ռազմանավերը պարբերաբար Թուրքիային տեղեկացնելուց հետո Միջերկրական ծովից անցնում են նեղուցներն ու մուտք գործում Սև ծով:

Այս գործընթացը կարգավորվում է 1936թ-ի Մոնտրյոյի կոնվենցիայով, ըստ որի՝ ոչ սևծովյան պետությունների ռազմանավերը կարող են մնալ Սև ծովում ոչ ավել, քան 21 օր:

ermenihaber.am

Back to top button
Close