ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, քննարկել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը և երկկողմ համագործակցության հարցեր։

«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հարցեր։ Նախարար Օսթինն ընդգծել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-Թուրքիա երկարամյա հարաբերությունները՝ նշելով, որ անհամբերությամբ սպասում է հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում թուրք նախարարի հետ հանդիպմանը»,-ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած գրավոր հայտարարության մեջ։

regionmonitor.com

Back to top button
Close