ՄիջազգայինՆորություններ

Էմանուել Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակն Արցախում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում: Այդ մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար: Մենք խորը տարաձայնություններ ունենք, մենք դա գիտենք, բայց անհրաժեշտ է երկխոսություն վարել»,- նշել է Մակրոնը:

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»,-ասել է նա:

Մակրոնն ընդգծել է, որ իրենց դեմ առ դեմ քննարկում է անհրաժեշտ, եւ պետք է խոսել նաեւ այն դեպքում, երբ կան տարաձայնություններ:

Back to top button
Close