Նորություններ

Կորոնավիրուսի հնդկական շտամ ունեցող հիվանդների մոտ փտախտ է առաջանում

Կորոնավիրուսի հնդկական շտամից տուժած հիվանդների մոտ բուժաշխատողները սկսել են հայտնաբերել այնպիսի լուրջ բարդություն, ինչպիսին է գանգրենան՝ փտախտը:

Ըստ Bloomberg-ի՝ այս նոր շտամը ոչ միայն ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսի մյուս տեսակները, այլ նաև առաջացնում է ախտանիշներ, որոնք սովորաբար չեն նկատվում COVID-19-ով տառապող հիվանդների մոտ:

Այսպիսով, բժիշկները խոսում են հիվանդների լսողության, ստամոքսի լուրջ խանգարումների, նաեւ երակային թրոմբոզի առաջացման մասին, որոնք հանգեցնում են փտախտի:

Ներկայումս կորոնավիրուսի հնդկական շտամը հանդիպում է առնվազն 53 երկրում: Մասնավորապես, այն մեծ տարածում է գտել Անգլիայում և Շոտլանդիայում:

Back to top button
Close