ՆորություններՔո ձայնը

«Քննարկվել է Էրդողանի՝ ուղղաթիռով Շուշի հասնելու հարցը, սակայն նրա անվտանգությունը դեմ է գնացել դրան»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օր առաջ Էրդողանի աշխատակազմից հարցականի տակ էին դրել Էրդողանի այցը Շուշի, սակայն այսօր Էրդողանն անձամբ հայտարարեց, որ այցելելու է, իր բնութագրմամբ՝ ազատագրված քաղաքներից մեկը։ Այդ քաղաքը Շուշին է։

Դատելով տարածվող հաղորդագրություններից, Շուշիում կազմակերպվելու են պաշտոնական ընդունելություններ ռազմական հանցագործ Ալիևի հետ։

Ըստ որոշ աղբյուրների, Շուշի են հասնելու, այսպես ասած, հաղթանակի ճանապարհով, չնայած քննարկվել է նաև ուղղաթիռով տեղ հասնելու հարցը, սակայն Էրդողանի անվտանգությունը դեմ է գնացել դրան։

Ի դեպ, ուղղաթիռով տեղաշարժվելու մտքի հեղինակը և ջատագովը Բաքվի բռնապետի ոչ պակաս ռազմական հանցագործ խորհրդականն է»։

Back to top button
Close