ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

203 սմ հասակ ունեցող մոդելը, ով հաղթահարեց ծանր հիվանդությունն ու գտավ իր երջանկությունը

Բրազիլիայի Սոլինոպոլիս քաղաքից 26-ամյա մոդել Էլիսանե Սիլվան համարվում է երկրի ամենաբարձրահասակ կինը: Նրա 203 սմ հասակի պատճառը բարորակ ուռուցքն էր, որը շատ ուշ էր հայտնաբերվել, հայտնում է Daily Mail-ը:

Արդեն 10 տարեկանում Սիլվան ավելի քան 175 սանտիմետր հասակ ուներ: Դրա համար նրան ծաղրում էին հասակակիցները, եւ նա անգամ ստիպված է եղել հեռանալ դպրոցից:

2010 թվականին Էլիսանեն իր պատմությամբ կիսվել է բրազիլական հեռուստաընկերությանը՝ իր բժշկօգնության փոխհատուցման դիմաց:

Պարզվել է, որ աղջկա մոտ առկա գիգանտիզմը աճի հորմոնի առատ քանակության հետեւանք է: Սիլվան անցել է բժշկական զննություն՝ թեթեւացնելով ոսկրային ցավերը:

Էլիսանեն հայտարարել է, որ հոգեբանական դժվարությունները հաղթահարել է սիրելի անձնավորության շնորհիվ:

Իր ապագա ամուսնու՝ Ֆրանսինալդո Դա Սիլվու Կարվալյոյի հետ նա ծանոթացել է 2011 թվականին: Դա առաջին հայացքից փոխադարձ սեր էր: 31-ամյա Կարվալյոյի հասակը 162 սանտիմետր է:

2015-ին սիրահարներն ամուսնացել են: Այժմ նրանք դաստիարակում են իրենց 3-ամյա որդուն՝ Անջելոյին: Վերջինս իր տարիքի համար միջին հասակ ունի՝ 99 սանտիմետր:

Back to top button
Close