Նորություններ

ՄԻԵԴ-ը Հայաստանի դիմումը բավարարել է, Ադրբեջանինը` մերժել

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքյան էջը:

«Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:

Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»,- հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

Back to top button
Close