Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 8-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում` 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում` 8000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 19500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 400 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1․5 հա,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1200 քմ, Ներքին Գետաշեն գյուղում՝ 3500 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 600 քմ, Մեծամոր քաղաքում՝ 1000 քմ, Էջմիածին քաղաքում՝ 56500 քմ, Այգեկ գյուղում՝ 3 հա, Բաղրամյան գյուղում՝ 300 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17․5 հա:

Back to top button
Close