Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Գյումրեցի ամենակոլորիտային կինը պնդում է՝ երբեք չի գնա հարազատ քաղաքից, որտեղ իրեն ամուր ու «արմատներով» է զգում

Նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը Գյումրիի կոլորիտային դեմքերից մեկն է:  Նա իր գործերով ևս ներկայացնում է Գյումրին, գյումրեցուն: Նրան ուրախացնում է, որ քաղաքը փոխել է իր գույները, եթե միայն պատերազմը չընդհատեր բազմաթիվ երազանքներ՝ ապրելու, արարելու, ստեղծագործելու…

Ինքն էլ այդ օրերին դադարեց ստեղծագործել, ասում է՝ մի գիծ չկարողացա քաշել:

Նորից կյանքի բնականոն հուն վերադառնալու  համար, ըստ նկարչուհու, հարկավոր է, որ ամեն մարդ լինի իր տեղում և իր գործն անի լավ, ինչպես ինքն է փորձում անընդհատ ստեղծել նորը, կատարելագործել…

Գործերը երբեմն վաճառում է, բայց դժվարությամբ է բաժանվում ստեղծագործություններից: Շատ են այնպիսի նկարներն ու կոլաժները, որոնք նա երբեք չի համաձայնվի վաճառել՝ ինչ գնով էլ լինի: Իրեն ավելի շատ արվեստի մարդ է համարում, քան բիզնեսի: Գործարարությամբ եթե որոշի զբաղվել, կրկին կձգտի աննախադեպ բան ստանալ՝ գեղեցիկ, չկրկնվող…

 

Back to top button
Close