ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Աֆրիկացի կինը ռեկորդ է սահմանել՝ միանգամից լույս աշխարհ բերելով 10 առողջ երեխայի

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտհոլեն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միանգամից լույս աշխարհ բերելով 10 առողջ երեխայի:

Ծննդաբերությունը տեղի է ունեցել Պրետորիայի ծննդատանը: Նա ծննդաբերել է կեսարյան հատումով՝ հղիության ութերորդ ամսում:

Երեխաներից 7-ը տղա են, 3-ը՝ աղջիկ: Ընդ որում, բժիշկներն ավելի վաղ ակնկալում էին, որ կինը լույս աշխարհ է բերելու 8 երեխայի:

Համաշխարհային նախկին ռեկորդը սահմանվել էր 2021թվականի մայիսին՝ Մալիի բնակչուհու կողմից, ով լույս աշխարհ էր բերել 9 երեխայի:

Back to top button
Close