Նորություններ

«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները

«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Խաչիկ Ասրյանը։

Նա նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։

Նա քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։  Նա կոչ է արել համախմբվել չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն։

Նա նշել է, որ իրենք 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով հայտ են ներկայացել արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու, գրանցվել է, սակայն պայմանով, որ եթե  մինչև արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը Հայաստանի իշխանությունը Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցին չվռնդի հայոց հողից, ուրեմն բացառվում է, որ իրականացնեն նախընտրական քարոզարշավ և մասնակցի ընտրություններին։

Back to top button
Close