ՄիջազգայինՆորություններՏնտեսական

Արժեզրկման նոր ռեկորդ. թուրքական լիրան կես տարում 15% անկում է գրանցել դոլարի նկատմամբ

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել:

2020թ. մայիսի 28-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.61 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական ռեկորդն էր, հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքների վերաբերյալ հայտարարությունից հետո սահմանվել է 1 դոլարի դիմաց ամենաբարձր փոխարժեքը՝ 8.8008 թուրքական լիրա:

Արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/ 10.75 լիրա փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ուներ՝ եվրո / 12.20 լիրա։

Այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Էրդողանը նախօրեին հայտնել էր. «Հանդիպել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ: Այլ կերպ ասած, մենք ստիպված ենք մեկ անգամ իջեցնել տոկոսադրույքները»:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ այժմ թուրքական լիրայի արժեզրկումը հասել է 15 տոկոսի:

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
Back to top button
Close