Նորություններ

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվել

Մայիսի 31-ին, ժամը 17:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի գերեզմանատանը հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան։

Back to top button
Close