ՆորություններՔո ձայնը

«Այս ռեպորտաժը ադրբեջանական բոլոր հեռուստաալիքների թոփ նյուզն է». Ն. Զոհրաբյան

«Հիմա Հ1-ը ադրբեջանական ազդեցության գործակա՞լ է, թե ոնց:

Երբ օրեր առաջ մի քանի հարցականով հարց էի ուղղել՝ գուցե ադրբեջանական զորքերի Հայաստանի սուվերեն տարածքից հետ քաշվելու գինը լինելու է Տիգրանաշե՞նը, հիշում եք, թե ինչ երեք գրոշանոց հիստերիա բարձրացավ իշխանական կույտում։

Ես, Հրանտ Բագրատյանն ու Վահե Հակոբյանը, ովքեր նույն մտահոգությունն էին հայտնել, հայտարարվեցինք ադրբեջանական ազդեցության գործակալներ, որ Ալիեւին «նամյոկ» ենք տալիս, թե Հայաստանից ի՞նչ տարածք ուզի եւ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Նիկոլը հանձնարարեց սատանա բռնող ԱԱԾ-ին հիմա էլ ադրբեջանական լրտեսներ բռնել։

Երեկ հարկատուների գումարներով գործող Հ 1-ը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ խրոխտ եւ վեհ արձանագրվեց, որ Տիգրանաշենը՝ Քյարքին, ադրբեջանական գյուղ է եւ միայն արցախյան առաջին պատերազմից հետո է անցել հայկական վերահսկողության տակ։

Այսինքն, ըստ Հ1-ի, հայերը վերցրել ու զավթել են թուրքի հողը։ Հիմա հարց ադրբեջանական ազդեցության գործակալ փնտրող Նիկոլին՝ Հ1-ը ֆինանսավորվում է Հայաստանի՞, թե Ադրբեջանի հարկատուների հաշվին։ Ու Հ1-ը Ալիեւին էդ ի՞նչ «նամյոկներ» է տալիս Տիգրանաշենի մասով։

Ի դեպ, Հ1-ի այս ռեպորտաժը ադրբեջանական բոլոր հեռուստաալիքների թոփ նյուզն է»:

 

Back to top button
Close