Նորություններ

Պետական անարդյունավետ քաղաքականության պատճառով ոտնահարվում են երեխաների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Չնայած գերբեռնվածությանը, մենք իրականացնում ենք այցեր երեխաների հաստատություններ՝ իրավաբան, հոգեբան, բժիշկ և այլ մասնագետների մասնակցությամբ:

Երևանի թիվ 11 հատուկ դպրոց այցն, օրինակ, ցույց տվեց, որ պետական անարդյունավետ քաղաքականության պատճառով ոտնահարվում են երեխաների իրավունքները:
Մշտադիտարկման արդյունքներից են՝
1) Նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) պայմաններում հեռավար ուսուցման ընթացքում դպրոցից որոշ երեխաներ դուրս են մնացել կրթությունից: Գլխավոր պատճառ է եղել երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության և հեռահաղորդակցության միջոցների բացակայությունը:
2) Դպրոցում աշխատող մասնագետների թիմը, այդ թվում՝ հատուկ մանկավարժները, բավարար չեն երեխաների կրթության իրավունքը պատշաճ երաշխավորելու համար:
3) Դպրոցի անձնակազմի և երեխաների հետ առանձնազրույցները վկայում եմ, որ դպրոցում աշխատող մասնագետներն օբյեկտիվորեն չեն հասցնում պատշաճ կատարել իրենց աշխատանքը:
4) Մշտադիտարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի մասնագետներն ընտրանքային մեթոդով իրականացրել են դասալսումներ, առանձնազրույցներ երեխաների և դպրոցում աշխատող մասնագետների հետ, ուսումնասիրել դասապլանների օրինակներ, երեխաների անհատական ուսումնական պլանները, անձնական գործերն ու մանկավարժահոգեբանական եզրակացությունները, կրթական նյութերը:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դիտարկված ոչ բոլոր երեխաների բժշկական, հոգեբանական, մանկավարժական գնահատումն է համապատասխանում նրանց կրթական իրական կարիքների և զարգացման հնարավորություններին:
5) Լինում են դեպքեր, երբ մեկ դասարանի հետ աշխատող մասնագետն իր դասաժամին ստիպված է լինում օգնել մեկ այլ դասարանում դասավանդող մասնագետին, քանի որ վերջինս չի հասցնում միայնակ ապահովել երեխաների կրթական կարիքները կամ վարել դասը երեխաներ վարքային դրսևորումներով պայմանավորված: Նման դեպքեր են արձանագրվել նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ընթացքում:
6) Պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցի մասնագետների, հատկապես հատուկ մանկավարժների հաստիքները քիչ են, իսկ ուսուցչի օգնականի հաստիք պետության չափորոշիչներով հատուկ դպրոցների համար առհասարակ նախատեսված չէ: Սա համակարգային խնդիր է և բացասական է անդրադառնում թե´ երեխաների, թե´ աշխատողների իրավունքների վրա:
7) Մինչդեռ մասնագետների ավելացմամբ է նաև հնարավոր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները, բարձրացնելով նրա կրթության իրավունքի արդյունավետությունը:
8)Աշխատողների համար վերապատրաստումներն արդյունավետ չեն դպրոցի և երեխաների իրական կարիքներին բավարարման տեսանկյունից:
9) Այցի պահին արձանագրվել են ժամկետանց դեղեր: Ավելին, դեղորայքը, այդ թվում՝ հոգեմետ, երեխաներին է տրամադրվում նրանց ծնողների բանավոր տեղեկության հիման վրա՝ առանց դեղատոմսի:
10) Դպրոցի աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին:
11) Դպրոցը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց (օրինակ` երեխաներ, ծնողներ և այլն) կարիքներինև այլ խնդիրներ:
Մեր տեղեկանքում գնահատված է նաև հաստատության աշխատակիցների անձնական բարեխիղճ վերաբերմունքը երեխաների նկատմամբ:
Ծավալուն տեղեկանքը կներկայացվի իրավասու պետական մարմիններին:
Ծավալուն հաղորդագրությանը ծանոթանալու համար՝

Back to top button